0
0

Արմավիրի մարզ

Мемориальный комплекс «Сардарапат» ǁ wikipedia.org

Արագածի ստորոտում սփռված Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիր քաղաքը:

Արմավիրի մոտակայքում գտնված ուրարտական սեպագիր արձանագրությունները փաստում են մ.թ.ա. 776 թվականին Ուրարտուի Արգիշտի I թագավորի կողմից Արգիշտիխինիլի բերդաքաղաքի և Արաքսի ջրերով աշխատող ոռոգման համակարգի կառուցումը: Արգիշտիխինիլին ավերվել է մ.թ.ա. VI դարի վերջին սկյութների և միդիացիների կողմից: Մ.թ.ա. IV դարի վերջին քաղաքը՝ արդեն Արմավիր անվանումով, դարձավ Հայոց թագավորության մայրաքաղաքը և հոգևոր կենտրոնը: Բերդը կրկին ամրացվեց, ավարտին հասցվեց պալատի և բնակելի կացարանների շինարարությունը: Այս շրջանին են վերաբերում նաև հայ հեթանոսական սրբավայրերի մասին հիշատակումները, որոնց թվում է Արմավիրի պատգամախոսի սոսիների սուրբ պուրակը, որոնց տերևների շրշյունով գուշակություններ էին անում: Արգիշտիխինիլի-Արմավիր ամրոցի պեղումների ժամանակ գտնված նմուշները ցուցադրված են  ոչ հեռու տեղակայված «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանում:

Մինչև 1932 թվականը Արմավիրը կոչվում էր Սարդարապատ: Արմավիրից ոչ հեռու գտնվում է «Սարդարապատ» հուշահամալիրը, որը կառուցվել է Սարդարապատի մարտերի տեղում և անմահացնում է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայկական զինված ջոկատների և ժողովրդական զորամիավորումների տարած հաղթանակը: Հուշահամալիրը բացվել է 1968 թվականին:

Էջմիածնում  է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ համայն հայության հոգևոր կենտրոնը: Էջմիածնի վանահամալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Վանական համալիրի սիրտն է Էջմիածնի տաճարը՝ կառուցված 303  թվականին հեթանոսական հին տաճարի տեղում, որը գոյություն ուներ դեռևս ուրարտացիների օրոք: Այն կառուցվել է Տրդատ Գ-ի և առաջին կափողիկոս Գրիգոր Լուսավորչի կարգադրումով: Լեգենդը պատմում է, որ Գրիգորը տեսիլք է ունեցել, կարծես այս տեղում երկնքից իջել է Հիսուս Քրիստոսը և ոսկե մուրճով հարվածելով ցույց տվել ապագա տաճարի կառուցման վայրը: Հենց անվանումը նշանակոզանգակատան վրա ւմ է «Միածնի իջնելու վայր»:

Տաճարը եզակի է նրանով, որ նրա հյուսիսային զանգակատան  վրա պատկերված է պարսից շահ Աբբասը: Համարվում է, որ այս բարձրաքանդակը տեղադրվել է զանգակատան վրա նպատակով, որպեսզի շահի ծառաները՝ ուղարկված քանդելու տաճարը, չանեին այդ:

Տաճարը շրջապատված է վանահամալիրի մյուս կառույցներով, որոնց մեջ մտնում են հոգևոր ճեմարանը, կաթողիկոսի նստավայրը, Հայկական եկեղեցու սինոդը, գրադարանը և գրապահոցը, վանական եղբայրության կացարանները: 1982 թվականին կաթողիկոսի նստավայրի հարևանությամբ հայտնի բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների միջոցներով կառուցվեց թանգարանի շենքը: Վանական համալիրի բակում հատուկ ուշադրության են արժանի խաչքարերը:

Էջմիածին քաղաք մտնելիս կարելի է տեսնել Սուրբ Հռիփսիմեի տաճարը: Կնետրոնական գմբեթով տաճարը կառուցվել է 618 թվականին և կոչվել է մի հռոմեուհու անունով, ով ցանկանում էր մնալ «Քրիստոսի հարսնացու» և Հայաստան էր փախել Հռոմից իր ընկերուհիների հետ (ըստ ավանդության՝ 37 այդպիսի փախստականներ կային): Նա մերժել էր իր հեթանոս փեսացուներին՝ Հռոմում՝ Դիոկղետիանոս կայսերը, Հայաստանում՝ Տրդատ Գ-ին: Դրա համար նա նահատակվեց: Սուրբ Հռիփսիմեի մասունքները հանգչում են ստորգետնյա դամբարանում:

Սուրբ Հռիփսիմեից ոչ հեռու է գտնվում Սուրբ Շողակաթի եկեղեցին: Համաձայն տարածված տեսակետի՝ տաճարը ստացել է իր անունը  այստեղ նահատակված կույսի անունով: Սակայն ըստ մեկ այլ ավանդության՝ այստեղ նահատակված սրբի անունը Մարիանե էր, իսկ Շողակաթ անունը կապված է Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ և նշանակում է «լույսի ճառագում»:

Տաճարի հարավային մասում գտնվում է Սուրբ Գայանեի եկեղեցին: Այն կառուցվել է 630 թվականին, ըստ լեգենդի, այնտեղ, որտեղ թաղվել է Գայանեին՝ Հռիփսիմեի խնամակալը, ով նույնպես նահատակվել է և դասվել սրբերի շարքը: Տաճարի հարավային հատվածում՝ սուրբ սեղանի աբսիդի մոտ, հանգչում են Սուրբ Գայանեի մասունքները:  

Էջմիածնից հարավ-արևելք գտնվում է Զվարթնոցի եզակի տաճարի ավերակները: Հին հայերենից թարգմանաբար «զվարթնոց» նշանակում է «հրեշտակների ԿԱՄ զվարթունների տաճար»: Զվարթնոցի պատմությունը սկսվում է VII դարից: Այն կառուցվել է Ներսես III Շինարար կաթողիկոսի հրահանգով: Կա ավանդություն, ըստ որի՝ բյուզանդական կայսր Կոստանդին III-ը, ով մասնակցել է տաճարի օծման արարողությանը, զմայլվել է նրա գեղեցկությամբ և ցանկություն հայտնել նման մի տաճար կառուցել Կոստանդնուպոլսում: Սակայն ճարտարապետ Հովնանը այնտեղ ճանապարհին մահացել է: X դարում Զվարթնոցը ավերվեց երկրաշարժից: Միայն 1000 տարի անց՝ 1901-1907 թվականներին, ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ այնտեղ սկսվեցին վերականգնողական աշխատանքներ: Այժմ տաճարի տարածքում գործում է թանգարան, որում պահվում են հին շինությունից մնացած բեկորներ, փորագրված սալիկներ և այլ գտածոներ: Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Эчмиадзинский кафедральный собор ǁ wikipedia.org